Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով:

 

Վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը այս հիվանդության նկատմամբ, ոմանք անգամ ահաբեկվում են` իրենց մոտ նկատելով ինչ-որ փոփոխություններ: Մի կողմից դա բացատրվում է նրանով, որ շատերը, բարեբախտաբար, ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ, մյուս կողմից` մեծ նշանակություն ունի նաև ծխելու դեմ հասարակական կազմակերպությունների կողմից տարվող պայքարը: Չէ որ լեյկոպլակիայի հիմնական պատճառներից մեկը ծխախոտի անմիջական ներգործությունն է բերանի լորձաթաղանթի վրա: Հայտնի է նաև, որ տարեցտարի ավելի ու ավելի են ընդլայնվում միջոցառումները չարորակ ներգոյացությունների կանխարգելման ուղղությամբ, իսկ լեյկո-պլակիայի ժամանակին հայտնաբերումն ու բուժումը դրանցից մեկն է:

 

Լեյկոպլակիա անվանումը հունական ծագում ունի, բաղկացած է leucos–սպիտակ և plax–հարթություն բառերից. ախտահարման օջախները սպիտակամոխրագույն հարթակներ են հիշեցնում: Սովորաբար լեյկոպլակիայով ախտահարվում են ոչ միայն բերանի խոռոչի, այլև միզասեռական և ստամոքսաաղիքային ուղիների բազմաշերտ տափակ էպիթելով ծածկված լորձաթաղանթները:

 

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի լեյկոպլակիան կարող է զարգանալ ցանկացած տարիքում, սակայն ամենից հաճախ` կյանքի երկրորդ կեսում, գերազանցապես տղամարդկանց մոտ: Չնայած հիվանդության պատճառները ոչ լրիվ են բացահայտված, սակայն հաստատված է մի շարք գործոնների նպաստավոր դերը այս հարցում: Արտաքին ծագման նման գործոններից են ծխախոտը, մեխանիկական ու քիմիական գրգռիչները, ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ներքին ծագման պատճառներից են մարսողական օրգանների հիվանդությունները, A վիտամինի պակասը, ժառանգական նախատրամադրվածությունը, առհասարակ օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը: Անհրաժեշտ ենք գտնում առանձնապես ընդգծել սխալ տեղադրված պրոթեզների դերը: Եթե դրան ավելանում է նաև ծխելու, աղի, կծու և թթու սննդա-մթերք ընդունելու վնասակար սովորությունը, ապա լեյկոպլակիայի զարգացման հավանականությունը բացահայտ է դառնում: 

 

Նկ. 1. Ստորին

շրթունքի տափակ  

լեյկոպլակիա

 Նկ. 2. Լեզվի մեջքային

մակերեսի տափակ

լեյկոպլակիա

Նկ. 3. Այտերի

լորձաթաղանթի

անկյունների

լեյկոպլակիա 

 

Հիշատակված ախտաբանական ներգործությունների հետևանքով լորձաթաղանթի նորմալ բջիջները ենթարկվում են եղջերային կազմափոխության, հյուսվածքը կորցնում է իր սովորական գույնը, դառնում է սպիտակամոխրագույն, պնդանում է, մակերեսը չորանում է, թեփոտվում, անհարթանում: 

 

Լեյկոպլակիայով սովորաբար ախտահարվում է բերանի լորձաթաղանթի ցանկացած տեղամաս, սակայն ամենից հաճախ` այտերի ներսային մակերեսները, բերանի անկյուններն ու հատակը, լեզուն (հատկապես ատամների հպման գծով): Հաճախ ավելի ցայտուն է լինում ստորին շրթունքը, առավելապես նրա կարմիր երիզը:

 

Կլինիկորեն տարբերակում են լեյկոպլակիայի երկու հիմնական ձևեր` տափակ կամ հասարակ և տնակավոր կամ թմբիկավոր: Առաջինի դեպքում ախտահարված տեղամասում գոյանում է սպիտակամոխրագույն, սադաֆանման օջախ` ցայտուն արտահայտված եզրերով, անկանոն ձևի, հարթ, ոչ բարձրադիր մակերեսով: Ըստ որում, կարող են ախտահարվել ստորին շրթունքը (նկ. 1), լեզվի մեջքային մակերեսը (նկ. 2), այտերի լորձաթաղանթի անկյունները (նկ. 3), բերանի խոռոչի հատակը (նկ. 4): Առաջին հայացքից եղած պատկերը սպիտակավուն փառ է հիշեցնում, որը բնորոշ է խմորասնկային ախտահարմանը (կանդիդոզին), սակայն, ի տարբերություն վերջինիս, քերելիս նա անփոփոխ է մնում, չի հեռանում, իսկ շոշափելիս հիմքում պնդություն (ինֆուտատ) չի հայտնաբերվում: Սուբյեկտիվորեն հիվանդը ոչինչ չի զգում, երկար ժամանակ կարող է անգամ չիմանալ հիվանդության առկայության մասին, սակայն հետագայում առաջանում է լորձաթաղանթի որևէ մասում ձգվածության զգացում, որը ստիպում է նրան ուշադիր զննել իր բերանի լորձաթաղանթը կամ դիմել բժշկի: Սակայն եթե անձն անտարբեր է գտնվում սեփական առողջության նկատմամբ, իսկ ախտածագումնային ազդակների ներգործությունը շարունակվում է, ապա տափակ լեյկոպլակիան վերածվում է ավելի լուրջ փոփոխություններով արտահայտվող թմբիկային ձևին: Այս դեպքում օջախի սահմանները աճում, մեծանում են, մակերեսը դառնում է ավելի արտահայտված եղջերային, անհարթ, կոպիտ, մաշկածածկույթի նկատմամբ բարձրադիր (2-3 մմ և ավելի), ծածկվում է թմբիկային, գորտնուկանման գոյացություններով, հիմքում շոշափվում է պինդ ինֆիլտրատ: Սաստկանում է նաև բուն լեյկո-պլակիային ուղեկցող բորբոքումը: Օջախը հաճախ տեղակայվում է լեզվի վրա (նկ. 5): Հիվանդներին անհանգստացնում է ցավի զգացումը, որն ուժեղանում է սնունդ ընդունելու, անգամ խոսելու ժամանակ (տարածուն ախտահարման դեպքում): Մեծանում է նաև չարորակ նորագոյացության առաջացման վտանգը:

 

     
 Նկ. 4. Բերանի խոռոչի

հատակի տափակ

լեյկոպլակիա

 Նկ. 5. Լեզվի մեջքային

մակերեսի թմբիկային

լեյկոպլակիա

 Նկ. 6. Ծխողների լեյկոպլակիա

(քիմքի լորձաթաղանթի

ախտահարում)

   

 Նկ. 7. Լեյկոպլակիայի վերափոխում քաղցկեղի (ենթալեզվային շրջան)


Եթե լեյկոպլակիան զարգանում է ծխելը չարաշահողների շրջանում, կոչվում է «ծխողների լեյկոպլակիա»: Նման մարդիկ բացահայտ ռիսկի խումբ են կազմում: Այս դեպքում սովորաբար ախտահարվում է փափուկ և կարծր քիմքերի մակերեսը, որն արտահայտվում է թմբիկային տարբերակով (նկ. 6), օջախի սպիտակամոխրագույն, բարձրադիր, անհարթ եղջերային մակերեսի ֆոնի վրա երևում են ցայտուն արտահայտված, բորբոքային կարմրությամբ, մանր հանգույցներով շրջապատված թքագեղձային ծորանների բացվածքներ: Այս բոլորն ուղեկցվում է հիվանդների անհանգիստ զգացումներով (ցավ, այրոց, ձգվածություն, օտար մարմնի առկայության զգացում): Ծխախոտի օգտագործումը դադարեցնելուց հետո նկարագրված ախտանիշները զգալիորեն մեղմանում են: Հակառակ դեպքում առաջանում է չարորակացման վտանգ (նկ. 7), ուստի բուժման արդյունավետությունն ապահովելու խնդրում շատ կարևոր է հիվանդության ժամանակին հայտնաբերումը և կլինիկական ձևի ճշգրտումը:

 

Հատկապես արդյունավետ է բուժվում լեյկոպլակիայի տափակ ձևը: Ներքին ընդունման համար նշանակում են վիտամին A, B, աեվիտ, ֆերմենտատիվ պատրաստուկներ, իսկ արտաքին օգտագործման համար` կարատոլինի, մասուրի յուղի և այլ միջոցների թրջոցներ: Թմբիկային ձևի ժամանակ նշանակում են կրիոդեստրուկցիա (քայքայում տեղային սառեցումով), լազերային բուժում, կատարում վիրահատություն: Եվ այս բոլորը` զուգորդված բերանի խոռոչի սանացիայի հետ:

 

Լեյկոպլակիայի կանխարգելման առաջին պայմանը ծխելուց և անհարմար պրոթեզից հրաժարվելն է: Չպետք է մոռանալ նաև օրգանիզմի ընդհանուր առողջացման, առողջ սննդի և առողջ կենցաղի մասին, մասնավորապես բերանի լորձաթաղանթի վրա բացասաբար ազդող գործոններից խուսափելու մասին: Ինքնաախտորոշումը առավել ևս` ինքնաբուժումը վտանգավոր է:

 

Հեղինակ. Էդուարդ Ա. Դանիելյան «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի դասախոս, ՙՄեդեսի՚ ստոմատոլոգիական կենտրոնի օրթոպեդ-ստոմատոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ